ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում
Նախարարի առաջին գործակարգավարական խորհրդակցությունը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր անցկացրեց գործակարգավարական առաջին խորհրդակցությունը: Նա նախ նշեց, որ մինչև Ազգային ժողովում ՀՀ նոր կառավարության ծրագրի հաստատումը, իրականացվող ծրագրերն ու ընթացիկ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
Այնուհետև նախարարին զեկուցեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։
Նախարարը աշխատակազմին հանձնարարեց հրատապ լուծում պահանջող խնդիրներին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և խստությամբ։
«Մեր որոշումները պետք է այնպիսին լինեն, որ դրանց կատարմանը իրավական կամ այլ խոչընդոտներ չխանգարեն։ Կարևոր է նաև, որ դրանք հասցվեն կատարողներին»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Անդրադառնալով հիվանդանոցներում պետական պատվերի շրջանակներում բուժվող քաղաքացիներին իրազեկման թերթիկներ տրամադրելու ընթացակարգին` նախարարը ողջունեց դրանց ներդրումը և հանձնարարեց ընդլայնել կիրառման շրջանակները, ինչպես նաև խստորեն հետևել դրանց տրամադրմանը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, դիմելով ցանկացած օղակի բուժհաստատություն, պետք է տեղեկացված լինի պետության կողմից երաշխավորվող անվճար բժշկական օգնության և այն մասին, թե, արդյո՞ք, ինքն ընդգրկված է ՀՀ կառավարության կողմից հաստատված սոցիալապես անապահով և հատուկ այն խմբերում, որոնք իրավունք ունեն օգտվելու այդ ծառայությունից»,-ասաց նախարարը։
Արմեն Մուրադյանն այնուհետև անդրադարձավ առողջապահական համակարգի քարտեզագրման խնդիրներին։ Հանձնարարեց ապահովել քարտեզագրում ըստ բնակչության թվի, տարիքային խմբերի առողջական ցուցանիշների` դրանով իսկ սահմանելով կադրային անհրաժեշտ ներուժի նվազագույն պահանջները, ինչը կադրային հստակ և արդյունավետ քաղաքականություն վարելու հիմք կհանդիսանա։
Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին այլ հանձնարարություններ ևս տրվեցին։
|
Կարդացեք նաև
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի կոնգրեսին ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը օրեր առաջ Վիեննայում հանդես է եկել...
Միջոցառումն անցկացվել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում...
Երկու հաջողակ տղամարդ՝ մեկը հայտնի սրտաբան եւ Բոստոնի համալսարանի նախկին նախագահ, մյուսը՝ Բոստոն Փոփսի հայտնի կլարնետահար, փոխեցին Բոստոնի համալսարանի պատմության ընթացքը, գրում է BU Today-ը...
Անցյալ տարի համաշխարհային առաջնորդները հանդիպեցին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում և համաձայնության եկան ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի վերաբերյալ բեկումնային քաղաքական հռչակագրի շուրջ: Հայաստանի Հանրապետությունը...
ՀՀ առողջապահության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ, Սոչիում մասնակցել է «Կենսանվտանգության գլոբալ սպառնալիքներ․ խնդիրներ և լուծումներ»...
ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են...
Բազել քաղաքում ընթանում է ՁԻԱՀ-ի եվրոպական կլինիկական միության (EACS) ՁԻԱՀ-ի 17-րդ եվրոպական քառօրյա համաժողովը, որին մասնակցում է ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը...
Շվեդիայի մայրաքաղաքում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ այս տարվա...
Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ...
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է Ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական...
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է գործընկերոջը` Վալերի Մալաշկոյին: Բելառուսի առողջապահության նախարարը ներկայացրել է համակարգի ձեռքբերումները...
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է Թեհրանում, մասնակցել հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի նիստին...
Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում`Ա.Ֆ.Ցիբի անվան Ռադիոլոգիայի ազգային կենտրոնում անցկացվել է հերթական հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը, որին մասնակցել է ՀՀ առողջապահության...
Հայ-ռուսական առողջապահական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Սերգեյ Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի Միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշման...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն